• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սոֆիայում կայացել են Սումգայիթի ջարդերի 35-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ

27 փետրվարի, 2023

2023թ. փետրվարի 26-ին դեսպան Արմեն Եդիգարյանը, Սոֆիայի հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչները, ինչպես նաև բուլղար հասարակական և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել «Երևան» պուրակում գտնվող հայկական Խաչքարի առջև:

Միջոցառման ընթացքում ելույթ ունենալով՝ դեսպան Արմեն Եդիգարյանն առանձնանշել է, որ Սումգայիթյան ջարդերն իրենց բնույթով մեր ազգային պատկերացումների և ինքնության այդպես էլ չամոքված համակարգում վերակենդանացրել են նույն դարի սկզբին տեղի ունեցած ցեղասպանության մռայլ և արյունալի ուրվականին, և ցավով պետք է արձանագրել, որ մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունը մնացել է անպատիժ, դրան չի տրվել քաղաքական գնահատական:

Դեսպան Եդիգարյանը շեշտել է, որ հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության ծիրում: Այն պետք է դատապարտվի և դադարեցվի, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի հասնել տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատմանը:

Նույն օրը Սոֆիայի հայկական Սբ.Աստվածածին եկեղեցում մատուցվել է պատարագ, կատարվել է հոգեհանգստյան կարգ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: