• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված՝ ՀԲԸՄ Սոֆիայի Կամերային նվագախմբի համերգը

25 ապրիլի, 2023
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված՝ ՀԲԸՄ Սոֆիայի Կամերային նվագախմբի համերգը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023թ. ապրիլի 22-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո կայացել է ՀԲԸՄ Սոֆիայի Կամերային նվագախմբի, դիրիժոր՝ Լևոն Մանուկյան և մենակատար Գագիկ Հակոբյանի (դուդուկ) համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին:

Դեսպան Եդիգարյանն իր խոսքում նշել է, որ ապրիլյան այս օրերին հայերն աշխարհի բոլոր անկյուններում իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, մի հանցագործության, որի նպատակն էր ամբողջովին բնաջնջել հայ ժողովրդին:

ՀՀ դեսպանը, հիշատակելով Անատոլ Ֆրանսի՝ դեռևս 1916թ. ասված խոսքերը, թե «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնի», նշել է, որ հայրենազրկված հայ բռնագաղթյալներին գթասրտությամբ և կարեկցանքով են ընդունել աշխարհի բոլոր կողմերում, այդ թվում նաև՝ Բուլղարիայում, ինչը երբեք չի մոռացվի:

Դեսպան Եդիգարյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության վերապրյալները հավատարիմ են մնացել իրենց արմատներին՝ պահպանելով հայ ազգային ինքնությունը, հավատքը և լեզուն, և այն փոխանցելով հաջորդ սերունդներին՝ ձևավորել ներկայիս հայկական Սփյուռքը, և հավելել, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը շարունակում է լինել ազգային ինքնության անհերքելի տարր, հատկապես՝ Սփյուռքի մեր հայրենակիցների համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: