• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հիշատակի միջոցառումներ Սոֆիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին

25 ապրիլի, 2023
Հիշատակի միջոցառումներ Սոֆիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023թ. ապրիլի 23-ին Սոֆիայի «Երևան» այգում գտնվող հայկական խաչքարի մոտ անցկացվել է հիշատակի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին:

Միջոցառմանը ելույթ ունենալով, դեսպան Արմեն Եդիգարյանը նշել է, որ փլուզվող ժամանակակից աշխարհակարգի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ շարունակվող սողացող ագրեսիայի համատեքստում, այնուամենայնիվ, կարևոր է արձանագրել երկու իրողություններ. այն, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժից հետո, Հայաստանը, ելնելով մարդասիրական մղումներից, իր օգնության ձեռքը մեկնեց Թուրքիայի ժողովրդին, ինչպես նաև այն, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մակարդակով երկխոսության շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների:

Դեսպան Եդիգարյանը նշել է, որ Ցեղասպանությունից ի վեր հայ ժողովրդի արդարացի պայքարը երբևէ ուղղված չի եղել թուրք ժողովրդի դեմ, այն ուղղված է թուրքական իշխանությունների ժխտողականության դեմ, և հավելել, որ այդ հարցում իր անգնահատելի դերն ունի Հայկական Սփյուռքը: Դեսպան Եդիգարյանը, դիմելով բուլղարահայությանը՝ կոչ է արել ավելի ակտիվ աշխատանքներ տանել Ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Բուլղարիայում, այդ թվում՝ Ազգային ժողովում հիշատակելու ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: