• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Սոֆիայում ստորագրվել է Կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին Ծրագիրը

23 նոյեմբերի, 2023

2023թ. նոյեմբերի 23-ին Սոֆիայում կայացել է «ՀՀ կառավարության և ԲՀ կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2023-2027թթ. համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը:

Հայկական կողմից Ծրագիրը ստորագրել է դեսպան Արմեն Եդիգարյանը, բուլղարական կողմից՝ կրթության և գիտության նախարար Գալին Ցոկովը:

Դեսպան Եդիգարյանն իր խոսքում նշել է, որ նոր ծրագիրը նշանավորում է կողմերի շարունակական ամուր հանձնառությունը՝ ամրապնդելու կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցությունը, գիտելիքի և փորձի փոխանակումը, և Ծրագիրը նպատակաուղղված է ընդլայնելու կրթական հնարավորությունները, խրախուսելու տաղանդներին և առավել լուսավոր ապագա ուրվագծելու հատկապես երիտասարդ սերնդի համար:

ՀՀ դեսպանը հավելել է, որ Հայաստանն ու Բուլղարիան ունեն բարեկամության և համագործակցության գերազանց հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր, Եվրոպական արժեքների և մշակութային մտերմության, և հայ և բուլղար ժողովուրդների միջև դարավոր անխզելի կապերի վրա:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: